ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պատ­գա­մա­վոր­ներն ա­ռա­ջար­կում են զրո­յաց­նել «պարտ­քու­պա­հան­ջը»

Պատ­գա­մա­վոր­ներն ա­ռա­ջար­կում են զրո­յաց­նել «պարտ­քու­պա­հան­ջը»
07.02.2020 | 01:35
«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­ներ Ար­գիշ­տի Մե­խա­կյանն ու Գևորգ Պա­պո­յա­նը հեր­թա­կան օ­րի­նա­գիծն են շր­ջա­նա­ռել՝ կապ­ված հար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը զրո­յաց­նե­լու հետ: Պատ­գա­մա­վոր­ներն այժմ աշ­խա­տում են «Հո­ղի հար­կի մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու նա­խագ­ծի վրա, ըստ ո­րի, հո­ղը վա­ճա­ռող կամ նվի­րատ­վու­թյուն ա­նող ան­ձը, նախ­քան գոր­ծար­քը, պետք է պար­տա­վոր­վի զրո­յաց­նել տվյալ հո­ղի մա­սով հար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը: Հի­շեց­նենք, որ սրա­նից ա­ռաջ էլ Մե­խա­կյանն ու Պա­պո­յա­նը նմա­նա­տիպ փա­թեթ էին մշա­կել ան­շարժ գույ­քի մա­սով, ին­չին ա­ռա­ջին ըն­թերց­մամբ Աժ-ն դրա­կան գնա­հա­տա­կան էր տվել:
«Հա­ճախ է պա­տա­հում, որ գոր­ծարք ա­նե­լուց հե­տո մար­դիկ տե­ղե­կա­նում են, որ հո­ղի կամ գույ­քի մա­սով չմար­ված հարկ կա և հող կամ գույք գնո­ղը ստիպ­ված է լի­նում նաև կու­տակ­ված հար­կե­րը մա­րել, քա­նի որ, ըստ գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյան, ե­թե վա­ճա­ռո­ղը չի զրո­յաց­նում գույ­քա­հար­կի կամ հո­ղի հար­կի մա­սով իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, ա­պա այն անց­նում է նոր սե­փա­կա­նա­տի­րո­ջը: Մեր կող­մից ա­ռա­ջարկ­վող օրեն­սդ­րա­կան փա­թե­թը թույլ կտա կան­խա­կա­լել նմա­նա­տիպ մի­ջա­դե­պերն ու կող­մե­րին ա­զա­տել ա­վե­լորդ գլ­խա­ցա­վան­քից և վե­ճե­րից: Մար­դիկ կան, որ, օ­րի­նակ, 2016-ին տուն են գնել, այ­նու­հետ ի­մա­ցել, որ տան վրա տա­րի­նե­րի չմար­ված հարկ կա: Այդ մար­դիկ 2016-ից հե­տո մինչ օրս պար­տա­ճա­նա­չո­րեն վճա­րում են բո­լոր հար­կե­րը, բայց «ժա­ռան­գած» հար­կե­րը չեն վճա­րում՝ հա­մա­րե­լով դա ա­նար­դար: Այս նա­խա­գի­ծը նմա­նօ­րի­նակ դեպ­քե­րը բա­ցա­ռե­լուն ու ո­լոր­տում առ­կա քա­ղի­րա­վա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հս­տա­կեց­նե­լուն է միտ­ված»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց պատ­գա­մա­վոր Ար­գիշ­տի Մե­խա­կյա­նը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ